Գործարկվել է ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջին ներդրումային CQ Armenia Growth ֆոնդը

28.11.2019 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#CQ Armenia Growth
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գործարկում է ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջին ներդրումային CQ Armenia Growth ֆոնդը։
 
Ընկերության մամուլի հաղարդակցության համաձայն՝ CQ Armenia Growth Fund-ը նախատեսված է Հայաստանի եւ օտարերկրյա անհատ ու  ինստիտուցիոնալ ներդրողների համար, որոնք ձգտում են իրենց ներդրումներից վաստակել արդար ֆինանսական եկամուտ՝ միաժամանակ մասնակից լինելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Ֆոնդն իր ներդրողներին ապահովում է ռիսկերի կառավարման բարձր մակարդակ, ակտիվների դիվերսիֆիկացիա եւ գրավիչ ներդրումներ՝ կարգավորվող շուկաների պարտատոմսերում,  բաժնետոմսերում եւ այլ ֆինանսական ակտիվներում, որոնց առնվազն 60%-ը ներդրվում է ՀՀ դրամով։
 
Ֆոնդը կրկնօրինակում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական» կենսաթոշակային ֆոնդի ներդրումային ռազմավարությունը, որը ստեղծվել է եւ կառավարվում է ընկերության միջազգային հիմնադիրների հետ սերտ համագործակցության արդյունքում: Ֆոնդը կառավարում է 250.000 մասնակցի ավելի քան 117 միլիարդ դրամ արժողությամբ ակտիվներ:
 
«Մենք վստահ ենք, որ այսօր Հայաստանն ունի տեղական եւ օտարերկրյա ներդրողների միջոցները տնտեսություն ներգրավելու մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդավարական կառավարման ձեւը, հարուստ մարդկային կապիտալը,  մակրոտնտեսական կայունությունը եւ զարգացող ֆինանսական շուկան։  Առավել բազմազան դարձած խթանները, այդ թվում Հայաստանի աճող միջազգային վարկանիշը, նպաստում են վստահության ամրապնդմանը եւ ներառական տնտեսության ձեւավորմանը՝ էլ ավելի բարձրացնելով երկրի գրավչությունն արտաքին ներդրումների համար, որոնց թվում առավել կարեւոր են սփյուռքահայերի ներդրումները»,- նշել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Խորհրդի նախագահ Էրնստ-Լյուդվիգ Դրայսը։
 
««Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն ընդլայնում է իր ֆոնդերի ցանկը՝ առաջարկելով նոր ներդրումային ֆոնդ Հայաստանում։ Մենք դրական ենք տրամադրված նոր հեռանկարներին․ CQ Armenia Growth Fund-ը ենթադրում եւ ակնկալում է դառնալ ճանաչված ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ներդրողների շրջանում՝ հաշվի առնելով ֆոնդի ներդրումային ռազմավարությունը եւ պոտենցիալ եկամտաբերության մակարդակը»,- ասել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գերմանական Տալանքս եւ ավստրիական Ցե-Կվադրատ ընկերությունների կողմից համատեղ ստեղծված ձեռնարկություն է, որը հանդիսանում է ակտիվների կառավարիչ ընկերություն Հայաստանում եւ 2013 թ. ի վեր կառավարում է 258,345 մասնակցի 117 միլիարդ  դրամ կենսաթոշակային միջոցներ:
Դիտում՝ 14097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW