Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) ներկայացրել է ավտոպարկի թարմացմանն ու շրջակա միջավայր արտանետումների կրճատմանը միտված նախագիծ:Անդրադարձ է եղել նաեւ թափոնների վերամշակման խնդրին. առաջիկայում ՏԶՆԿ-ն այն կներկայացնի ՀՀ կառավարություն եւ ԱԺ:Նախագծի հեղինակ Նարինե Մեհրաբյանը առաջարկել է մի մեխանիզմ, որի կիրառման արդյունքում հնարավորություն կտրվի ձեւավորել թարմ ավտոպարկ եւ խրախուսել մինչեւ 5 տարվա մեքենաների ներմուծումը ՀՀ:«Այսօր խիստ կարեւորվում է այնպիսի նախագծի ընդունումը, որը հնարավորություն կտա մեղմելու ավտոտրանսպորտի ներմուծման թանկացումների ալիքը, ինչպես նաեւ որոշակի առումով կանխարգելել աղտոտված, վնասակար նյութերի արտանետումը դեպի շրջակա միջավայր»,- նշել է ՏԶՆԿ տնօրեն Մարինե Առաքելյանը:«2020թ.-ից երրորդ երկրներից ներկրվող մեքենաների հարկումը շեշտակի բարձրանալու է՝ կապված ԵԱՏՄ կարգավորումների եւ միասնական շուկայի հետ: Առաջարկվում է եկամտահարկի որոշակի մասնաբաժինն ուղղել մինչ 5 տարվա մաշվածություն ունեցող մեքենա գնողների տոկոսագումարների մարմանը. արդյունքում կկարողանաք ավելի նոր մեքենա ձեռք բերել, ինչն էլ իր հերթին ավտոպարկի թարմացման կհանգեցնի: Ուզում եմ շեշտել, որ մենք ոչ թե ավտոներկրումն ենք ցանկանում խթանել, այլ բացառապես նոր կամ մինչեւ 5 տարվա մաշվածություն ունեցող մեքենաների ներկրումը»,- նշել է նախագծի հեղինակ Նարինե Մեհրաբյանը:Նախագծի առաջարկը կայանում է հետեւյալում՝- մինչեւ 5 տարվա մաշվածություն ունեցող եւ 1001-1500 սմ3 ծավալի շարժիչ ունեցող մեքենայի ներկրման պարագայում աշխատողի եկամտահարկը 100%-ով ուղղել տոկոսագումարների մարմանը,- մինչեւ 5 տարվա մաշվածություն ունեցող եւ 1501-1800 սմ3 ծավալի շարժիչ ունեցող մեքենայի ներկրման պարագայում աշխատողի եկամտահարկը 90%-ով ուղղել տոկոսագումարների մարմանը,- մինչեւ 5 տարվա մաշվածություն ունեցող եւ 1801-3000 սմ3 ծավալի շարժիչ ունեցող մեքենայի ներկրման պարագայում աշխատողի եկամտահարկը 80%-ով ուղղել տոկոսագումարների մարմանը,- մինչեւ 5 տարվա մաշվածություն ունեցող եւ ավելի քան 3000 սմ3 ծավալի շարժիչ ունեցող մեքենայի ներկրման պարագայում աշխատողի եկամտահարկը 70%-ով ուղղել տոկոսագումարների մարմանը:Եկամտահարկի մասնաբաժնի աստիճանակարգմամբ էլ կենտրոնը ցանկանում է խրախուսել ոչ մեծ շարժիչ ունեցող մեքենաների ներկրումը՝ մթնոլորտը հնարվորինս քիչ աղտոտելու նպատակով:ՏԶՆԿ տնտեսագետ Աննա Մակարյանը ներկայացրեց, թե նախաձեռնության ընդունման արդյունքում որքան կօգտվեն տարբեր չափի աշխատավարձ ստացող քաղաքացիները. «1,801-3,000սմ3 շարժիչի ծավալի մեքենայի ավտովարկի միջոցով մեքենա ձեռք բերելու դեպքում պետական բյուջեից հետ վերադարձվող եկամտային հարկի մեծությունը (80%-ի չափով) միջին աշխատավարձ ստացողի պարագայում առավելագույնը կկազմի շուրջ 495,000 դրամ, շուրջ 245,000 դրամ ստացողի դեպքում`547,000 դրամ, իսկ 300,000-ի դեպքում`շուրջ 672,000 ՀՀ դրամ»: Տնտեսագետի համոզմամբ՝ երկարաժամկետ հատվածում ուտիլիզացիոն համակարգի ներդրման պարագայում` Հայաստանի բյուջեում կարձանագրվեն լրացուցիչ մուտքեր: Tweet Դիտում՝ 1647