Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում 2019թ. կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում` «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար: ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերապատրաստումն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերի 342 դպրոցների 2498 ուսուցչի համար` երկու փուլով: 1-ին փուլը կազմակերպվել է օգոստոս-սեպտեմբեր, երկրորդ փուլը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Կազմավորվել են 110 առարկայական խմբեր, որոնցում ընդգրկվել են «Հասարակագիտություն» առարկայի 324, «Մաթեմատիկա» առարկայի 720 ուսուցիչ եւ 1454 դասվար: Յուրաքանչյուր ուսուցիչ մասնակցել է 3-օրյա վերապատրաստման դասընթացի, որին հաջորդել է գործնական փուլը, իսկ վերջում ամփոփիչ 2-օրյա դասընթացի ժամանակ հետադարձ կապի սկզբուքնով քննարկվել են ձեռքբերումները, մտահոգություններն ու ակնկալիքները: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են թեմաներ ինչպես ֆինանսական կրթության ծրագրի, այնպես էլ մեթոդաբանության վերաբերյալ:Վերապատրաստման դասընթացը վարել են ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վերապատրաստված 81 դասընթացավարներ: Tweet Դիտում՝ 2874