Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով
25.11.2019 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /


Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առեւտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:
Արտահանումն ավելացել է 7.2%-ով:
Միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9%-ով:
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ: Այսպիսով ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7%-ին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7%-ի սահմանագիծը»,- գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում :
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: