Հարկերի վերաբերյալ տեղեկությունը հասանելի կլինի էլեկտրոնային հարթակում

22.11.2019 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում:

ՊԵԿ-ում նշել են, որ նոյեմբերի 22-ին ներկայացվել են շահութահարկի, շրջանառության եւ ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներ, ինչպես նաեւ գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակներ:

Ուղեցույցները հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքում երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն։

Դրանք լրամշակվելու են ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ:

«Պատահական չէ, որ տեղադրված են նաեւ տիպային գործարքների օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե յուրաքանչյուր գործարքի դեպքում, ինչպես պետք է կիրառվեն հարկային օրենսդրության դրույթները»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ ասել է, որ հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի եւ հասկանալի հարկային միջավայրում։

Ուղեցույցները մշակել են ոլորտի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում եւ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում:
Դիտում՝ 1729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW