ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի անդամ, ակտիվների եւ պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեւին եւ բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանին։Դմիտրի Լադիկով-Ռոեւը տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակը եւ ակտիվանում բանկի ներդրումային գործունեությունը։ Նա նշել է, որ բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի հետ, առավել սերտ համագործակցել եւ բարձրացնել իր դերակատարումը ֆինանսական գործընթացներում։Նա ներկայացրել է բանկի առաջարկությությունները, որոնցից մեկը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը։Վարոս Սիմոնյանը ողջունել է բանկի նախաձեռնությունը եւ նշել, որ նախարարության կողմից նույնպես կա ցանկություն ԵԱԶԲ-ի հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության, հատկապես ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում։Փոխնախարարը վստահեցրել է, որ ԵԱԶԲ-ի առաջարկությունները կքննարկվեն եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունները կստանան նախարարության աջակցությունը։Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ 2020թ. գարնանը նախապատրաստվում է խոշոր ներդրումային համաժողովի անցկացում, որին կմասնակցեն հեղինակավոր ներդրողներ, բանկեր, եւ առաջարկել է Եվրասիական զարգացման բանկին նույնպես մասնակցել միջոցառմանը։ Tweet Դիտում՝ 1307