Նիկոլ Փաշինյանն իտալացի ներդրողներին հրավիրել է Հայաստան

22.11.2019 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Իտալիա
Իտալական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով եւ պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։

Այս մասին Իտալիայում գտնվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության եւ տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առեւտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյին։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, ինչի մասին են վկայում իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը մեր երկրում, երկկողմ առեւտրաշրջանառության աճը, նաեւ 2020թ. հունվարից Երեւան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի զբոսաշրջային եւ բիզնես կապերի զարգացմանը։

Նիկոլ Փաշինյանը Կարլո Ֆերոյին առաջարկել է Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել իտալացի ներդրողներին, ինչպես նաեւ հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին եւ առկա հնարավորություններին։
Դիտում՝ 1649

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW