ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը ներկայացվել է Պրահայում

21.11.2019 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցում է Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, տարբեր շոկային իրավիճակներում քաղաքականության ճկունության հնարավորությունները, գնաճի նպատակի իրագործման հեռանկարը համաշխարհային տնտեսության զարգացումների համատեքստում։
Դիտում՝ 2324

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW