Արմեն Սարգսյանը Լոնդոնում ՎԶԵԲ համաժողովի կմասնակցի

21.11.2019 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #ՎԶԵԲ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արեւելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:

Արեւելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Արմեն Սարգսյանը կմասնակցի Արեւելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստին, որը նվիրված է ներդրողների համար հնարավորություններին:

Գագաթաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Հարավային Կովկասի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջաններին, բարձրացնելու ներդրողների իրազեկվածության մակարդակը, խթանելու Հայաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը:

Ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ։
Դիտում՝ 1781

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW