Հայբիզնեսբանկը ներկայացնում է նոր՝ «Համեղ» եւ Արագ ABB-ExpressO վարկային գիծը:ABB-ExpressO վարկային պրոդուկտը նախատեսված է բանկի պլաստիկ քարտերով՝ ֆիզիկական անձանց՝ դրամով, դոլարով եւ եվրոյով արագ վարկային գծեր տրամադրելու համար:«Հաճախորդն իր հայեցողությամբ, առանց բանկին հաշվետվություն ներկայացնելու կարող է համարձակ օգտագործել վարկային միջոցները՝ կատարել կանխիկացման գործարքներ, ինչպես նաեւ վճարել ցանկացած գնումների եւ ծառայությունների համար»,- նշել են բանկում:Հայբիզնեսբանկում ներկայացրել են ABB-ExpressO վարկային գծի առավելությունները՝ - րոպեների ընթացքում ABB-ExpressO վարկային գիծ տրամադրելու մասին որոշման կայացում- վարկային գծի արագ եւ հեշտ տրամադրում 250 000-ից մինչեւ 1 000 000 դրամ կամ համարժեք արտարժույթ (գումարը կախված է հաճախորդի խմբից),- գործող ապառիկ վարկերի տեղափոխման հնարավորություն այլ բանկերից եւ մինչեւ 6 ամիս մարման հնարավորություն 0% «Համեղ» տոկոսադրույքով՝ 1-ին խմբի համար (նախահաստատված ցուցակից բանկի հաճախորդներ):«Հայբիզնեսբանկը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին, որոնց համար նոր վարկային գծի պայմանները լինելու են հնարավորինս շահավետ եւ հարմարավետ»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 11689