Հայբիզնեսբանկն ամփոփել է «Միասին նկարում ենք հուսալի ապագա» ակցիայի արդյունքները

05.11.2019 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ակցիա
Հայբիզնեսբանկն ամփոփել է երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անցկացված «Միասին նկարում ենք հուսալի ապագա» ակցիայի արդյունքները, որն անցկացվել է սույն թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ:

Տոնական ակցիայի շրջանակում բանկում «Մանկիկ» ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի տրամադրվել է ընտանեկան ապահովագրական փաթեթ, ինչպես նաեւ Mastercard վճարային քարտեր:

Հայբիզնեսբանկի կողմից տրամադրված նվեր քարտերով ակցիայի ընթացքում առավելագույն ծավալով անկանխիկ գնումներ կատարած ամենաակտիվ ավանդատու-քարտապաններին Հայբիզնեսբանկը նվիրել է 100 000 դրամ գումարի չափով cash-back սերտիֆիկատներ:

«Հայբիզնեսբանկը պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ ակցիաներով՝ իր քարտապաններին բազմազան հնարավորություններ ընձեռելով, ինչպես նաեւ այլ հաճելի անակնկալներով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9153

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW