ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ դեկտեմբերին Հայաստանում կլինի հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը, իսկ հունվարից սկսած՝ խնդիրը շատ արագ կկարգավորվի:ՊԵԿ նախագահի խոսքով՝ հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայությունը տնտեսական հեղափոխության կամ տնտեսական զարգացումների վրա որեւէ էական նշանակություն չի ունենա.«Ցանկացած գործունեության տեսակ կարող է իրականացվել առանց ՀԴՄ-ի՝ այսօրվա գործող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմամբ: Բացառություն են կազմում այն ոլորտները, որոնք, իհարկե, միայն կանխիկ դրամով են առեւտուր անում եւ վերջնական սպառողի հետ անմիջական գործողություններ են կատարում»։ Նա բացատրել է, որ ՀԴՄ սարքերի ձեռքբերումն էլեմենտար գործառույթ չէ.«ՀԴՄ-ն բազմաֆունկցիոնալ սարք է, որը պետք է ունենա իր ծրագրային ապահովումը, թույլտվություններ ու լիցենզիաներ ստանա, այդ թվում՝ բանկային համակարգից»։ Tweet Դիտում՝ 1596