IDBank-ն ունի 13 նոր աշխատակից

01.11.2019 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
IDBank-ում ամփոփել են «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երկրորդ փուլը, որի արդյունքում աշխատանքի առաջարկ է ստացել ծրագրի 13 մասնակից։

Բանկում նշել են, որ հոկտեմբերի 30-ին անցկացված ամփոփիչ միջոցառմանը մասնակիցներին հանձնվել են սերտիֆիկատներ, մեծ մասը ստացել են աշխատանքային առաջարկ եւ այժմ արդեն IDBank-ի թիմի անդամ են։

Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ ծրագրի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ փուլերը հաջողված էին, եւ եթե առաջին փուլում բանկում երկամսյա ուսուցման հնարավորություն ունեին աշխատանքային փորձ չունեցող ավարտական կուսի ուսանողները, ապա երկրորդ փուլում նման հնարավորություն ընձեռվեց նաեւ վերջին 5 տարիների ընթացքում ավարտած, բայց աշխատանքային փորձի պակասով դիմորդներին։

«Առաջին փուլի ընթացքում ունեինք բազմաթիվ դիմորդներ, ովքեր մասամբ չէին համապատասխանում մեր դրած պահանջներին, սակայն նրանց մեջ կային շատերը, ում կցանկանայինք տեսնել մեր թիմի կազմում, ուստի երկրորդ փուլում որոշեցինք լայնացնել հնարավորությունների շրջանակն ու ծրագրում ընդգրկել ինչպես ուսանողների, այնպես էլ բուհն ավարտած, բայց աշխատանքային փորձ չունեցող անձանց»,- ասել է Սոնա Մանուչարյանը։

«Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի նպատակը ուսանողներին լրացուցիչ գիտելիքներ ու փորձ ստանալու հնարավորություն տալն է՝ լուծելով նաեւ նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը։ Դասընթացներն անցկացվում են Բանկի՝ բաժնի եւ վարչության ղեկավարների մակարդակով՝ անհատական եւ խմբային ձեւով, եւ ներառում են բանկային ոլորտին առնչվող կարեւորագույն թեմաները:

IDBank-ի համար «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագիրն ունի շարունակական բնույթ, եւ շուտով կհայտարարվի ծրագրի երրորդ փուլը։
Դիտում՝ 11058
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai