2007 թ. “Յունիբանկի” ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 27 մլրդ դրամը

14.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. “Յունիբանկի” ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 27 մլրդ 591 մլն դրամ` գրեթե 1,2 անգամ գերազանցելով 2006 թ. ցուցանիշը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է 23 մլրդ 745.4 մլն դրամ` տարեսկզբի նկատմամբ աճելով 70%-ով:

“Յունիբանկում” ֆիզիկական անձանց դրամային ժամկետային ավանդների մասնաբաժինն աճել է գրեթե 3.5 անգամ` տարեվերջին կազմելով 13 մլրդ 448.3 մլն դրամ:

Ֆիզիկական անձանց ավանդների ծավալի զգալի աճը “Յունիբանկում” կապում են բանկի գործունեության հանդեպ բնակչության վստահությամբ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6015
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW