Երեւանում կանցկացվի մարդկային ռեսուրսների կառավարման 8-րդ համաժողովը

31.10.2019 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#մարդկային ռեսուրսներ #Cascade People & Business
Նոյմեբերի 1-ից 2-ը Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստանում 8-րդ անգամ կկազմակերպվի մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով:

Համաժողովը կմիավորի ավելի քան 200 պրոֆեսիոնալների Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից,  Լիբանանից, Ղազախստանից եւ այլն երկրներից, որոնք Հայաստան կժամանեն՝ քննարկելու «աշխատանքի ապագան»։

Համաժողովի գլխավոր գործընկերներն են «Գալաքսի» ընկերությունների խումբը ու ՎՏԲ-Հայաստան Բանկը։

Արդեն ավանդույթ դարձած ՄՌ տարածաշրջանային համաժողովը տարեցտարի, հիմնվելով ոլորտի մասնագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա, արծարծում է բիզնեսի եւ մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող առավել արդիական թեմաներ։

«Ի՞նչ պետք է սովորենք եւ ի՞նչ նոր հմտություններ ձեռք բերենք, որպեսզի դիմակայենք արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջներին եւ լինենք հաջողակ վաղը». սրանք այն հիմնական հարցերն են, որոնց պատասխանները պետք է փորձենք գտնել այս տարվա համաժողովին, որը կրում է «Աշխատանքի ապագան» խորագիրը:

Այդ է պատճառը, որ այս տարի համաժողովը կանցկացվի աշխատանքային ձեւաչափով։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում մռ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների եւ մեր սեփական մասնագիտական փորձի վրա, փորձելու են դուրս բերել այս հարցերի պատասխաններն ըստ ոլորտների։

Այս երեք մոտեցումների հատման եզրին ակնկալում ենք ստանալ առավել օբյեկտիվ եւ հետաքրքիր արդյունքներ։

«Արդեն ավանդույթ դարձած ՄՌ տարածաշրջանային համաժողովը տարեցտարի, հիմնվելով ոլորտի մասնագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա, արծարծում է բիզնեսի եւ մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող առավել արդիական թեմաներ։ Ի՞նչ պետք է սովորենք եւ ի՞նչ նոր հմտություններ ձեռք բերենք, որպեսզի դիմակայենք արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջներին եւ լինենք հաջողակ վաղը. սրանք այն հիմնական հարցերն են, որոնց պատասխանները պետք է փորձենք գտնել այս տարվա համաժողովին, որը կրում է «Աշխատանքի ապագան» խորագիրը: Այդ է պատճառը, որ այս տարի համաժողովը կանցկացվի աշխատանքային ձեւաչափով։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ՄՌ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների եւ մեր սեփական մասնագիտական փորձի վրա, փորձելու են դուրս բերել այս հարցերի պատասխաններն ըստ ոլորտների։Այս երեք մոտեցումների հատման եզրին ակնկալում ենք ստանալ առավել օբյեկտիվ եւ հետաքրքիր արդյունքներ»,- նշում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։

Ոլորտի ամենասպասված միջոցառմանը մասնակցության հայտ են ներկայացրել ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ եւ այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային կազմակերպություններից: Համաժողովը հյուրընկալելու է հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող խոսնակների աշխարհի տարբեր անկյուններից, որոնք կներկայացնեն ոլորտի տեսլականն ու մոտեցումները կոնֆերանսի առաջին օրը։ Համաժողովի երկրորդ օրը մոդերատորները հանդես կգան աշխատանքի ապագայի վերաբերյալ աշխատարաններով՝ ոլորտի ակնառու փորձագետների հետ։

«Մարդը իր գիտակից կյանքի մոտ կեսն անց է կացնում աշխատավայրում։ Մեզ համար, որպես գործատուի, որը միավորում է մոտ 3000 բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալների, խիստ կարեւոր է տաղանդների ներգրավման ու աշխատանքի արդյունավետության մարտահրավերները ժամանակին կանխատեսել ու հստակ տեսնել «ապագայի աշխատանքը»՝ մեր թիմերին լավագույն հնարավորությունները ապահովելու նպատակով։ Այսօր բոլորը խոսում են է կյանքն ու աշխատանքը բալանսավորելու մասին։ Գուցե, սակայն, աշխատանքի ապագան ինտեգրո՞ւմ է ենթադրում, ոչ թե բալանսավորում է։ Ի վերջո, ինչպե՞ս բալանսավորել սեփական կյանքի ուղիղ կեսը։ Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ երջանիկ ապրեն ու արարեն՝ առանց մտացածին սահմանափակումների ու ստատուս քվոյի։ Մենք լիահույս ենք, որ այս ու նմանատիպ բազմաթիվ հարցերի պատասխանները կհնչեն համաժողովին, որի գլխավոր գործընկերը լինելու պատիվն ունենք»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

8-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի գործընկերներն են նաեւ «Վան Արդի» ընկերությունը, «Լոս Փաբլոս» մեքսիկական ռեստորանը, «ՍանՀաուս» կազմակերպությունը, «Պես-պես» գունազարդ գրքերը, «Մաջորել» կազմակերպությունը, «Գոու Արմենիա» տուրիստական ընկերությունը:

Ծրագրի, խոսնակների եւ աշխատարանների մասին, կարող եք տեղեկանալ համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպես նաեւ՝ Տարածաշրջանային ՄՌ համաժողովի սոցիալական մեդիայի բոլոր հարթակներից:

Համաժողովի սկիզբը՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
Դիտում՝ 2113
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW