3-րդ եռամսյակում բանկերը 7,4%-ով ավելացրել են հարկերը

31.10.2019 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 41,93 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39,05 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 7,4%):

2019թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 6,66 մլրդ դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 34,5%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 20-րդից դարձել է 15-րդը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 4,98 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2018թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 5,36 մլրդ դրամ): Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ պակասել են 7,1%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում մեկ հորիզոնականով զիջել է դիրքը՝ 19-ից հայտնվելով 20-րդ տեղում:

Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 3,91 մլրդ դրամ (33-րդ տեղ, աճ՝ 24,1%), Ինեկոբանկը՝ 3,79 մլրդ դրամ հարկերի ծավալով (36-րդ տեղ, անկում` 2,1%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը՝ 2019թ. երրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 3,45 մլրդ դրամ հարկ (39-րդ հորիզոնական, անկում՝ 1,3%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

Կոնվերս Բանկը՝ 2,9 մլրդ դրամ (46-րդ տեղ, աճ՝ 2,4%),
Հայէկոնոմբանկը՝ 2,51 մլրդ դրամ (52-րդ տեղ, աճ՝ 26,3%)
Արմսվիսբանկը՝ 2,28 մլրդ դրամ (60-րդ տեղ, աճ՝ 36,7%),
Յունիբանկը՝ 2,14 մլրդ դրամ (67-րդ տեղ, աճ՝ 22,7%),
Արարատբանկը՝ 1, 88 մլրդ դրամ (81-րդ տեղ, աճ՝ 19,9%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1,78 մլրդ դրամ (88-րդ տեղ, աճ՝ 29,5%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 1,55 մլրդ դրամ (95-րդ տեղ, անկում՝ 54,7%),
Էվոկաբանկը՝ 1,28 մլրդ դրամ (110-րդ տեղ, աճ՝ 42,9%),
ԱյԴի Բանկը՝ 1,08 մլրդ դրամ (124-րդ տեղ, անկում՝ 26,4%),
Մելլաթ Բանկը՝ 0,79 մլրդ դրամ (164-րդ տեղ, աճ՝ 9,1%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0,77 մլրդ դրամ (172-րդ տեղ, աճ՝ 115,7%),
Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0,17 մլրդ դրամ (739-րդ տեղ, անկում՝ 1,3%):

Աննա Այվազյան
Դիտում՝ 2853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW