Հայաստանի բանկերի միությունում մրցանակներ են հանձնվել
31.10.2019 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի բանկերի միություն







Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծել է, որ Խնայողությունների համաշխարհային օրվա առիթով կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների կարեւորությունները, ինչպես նաեւ տվյալ ասպարեզում հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների անհրաժեշտությունը:
Հայաստանի բանկերի միությունը մրցանակներ է հանձնել նախապես հայտարարված «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթում, գնահատող հանձնախմբի որոշմամբ, հաղթող ճանաչված ուսանողներին (Գեւորգ Խաչատրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, Հրաչյա Զաքարյան- Երեւանի պետական համալսարան, Տիգրան Մանուկյան -Հայաստանի Ամերիկյան համալսարան) եւ «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների մրցույթին լավագույն մասնակցություն ունեցած աշակերտին (Հասմիկ Այվազյան - Շիրակի մարզի Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց):
Այնուհետեւ IDBank-ի եւ Հայբիզնեսբանկի կողմից տարբեր անվանակարգերում հուշանվերներ են հանձնվել «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթի՝ հիշյալ բանկերի կողմից նախընտրելի մասնակիցներին:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը մրցանակ է հանձնել հիմնադրամի կողմից անցկացված ինֆոգրաֆիկ աշխատանքների «Խնայում եմ՝ հանուն...» թեմայով մրցույթում հաղթող աշակերտին (Արեգ Վարդանյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց):
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: