Հայբիզնեսբանկի նախաձեռնությամբ Արարատի մարզում կայացել է բիզնես ֆորում

29.10.2019 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Ալյոնա Ստրատան
Հայբիզնեսբանկի նախաձեռնությամբ Արարատի մարզում տեղի է ունեցել մանրածախ բիզնեսի ոլորտում հաճախորդների համար փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ բիզնես ֆորում:

Բանկում նշել են, որ ֆորումի նպատակն է՝ ֆինանսավորել մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ուղղված ծրագրերը հնարավորինս շահավետ պայմաններով, ինչպես նաեւ ներդնել մարզում գործող բիզնեսների զարգացմանն ուղղված բազմաթիվ բանկային ծառայություններ:

Միջոցառմանը ներկա էին մարզում գործող մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:  

Արարատի մարզում կայացած բիզնես ֆորումը մեկնարկել է Հայբիզնեսբանկի  Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի ողջույնի խոսքով:

«Այնուհետեւ ներկայացվել է բանկի կողմից գործող շահավետ վարկատեսակների լայն փաթեթը եւ առաջիկայում ներդրվող հնարավորությունները:

Մանրածախ բիզնեսի դեպարտամենտի Փոքր բիզնեսի զարգացման Վարչության կողմից ներկայացվել են Մինի, Շտապ, Բիզնես Ավտո, Բիզնես oվերդրաֆտ վարկատեսակները, ինչպես նաեւ առաջիկայում բանկի կողմից մշակվող, ոլորտին համապատասխան նոր պրոդուկտների տեսականին»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 9221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW