Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ կառավարության հաստատած՝ համաձայնեցված հայտարարագրի նոր ձեւը։ Բյուրոն բոլոր վարորդներին եւ ավտոսեփականատերերին հորդորում է նշված փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենաներում, ընդ որում՝ համաձայնագիրն անհրաժեշտ է տպել մեկ թերթի վրա՝ թղթի մի կողմում տպելով հայտարարագրի դիմերեսը, իսկ մյուս կողմում՝ դարձերեսը (լրացման հրահանգը):«Համաձայնեցված հայտարարագրով վթարի գրանցման գործընթացը բավական պարզ եւ մատչելի գործընթաց է, այն իրականացվում է վարորդների կողմից ինքնուրույն, որի դեպքում անհրաժեշտ չէ սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների՝ վթարի վայր ժամանմանը կամ վերջինների կողմից որեւէ գործողությունների կամ միջամտությունների իրականացմանը կամ վերջիններից որեւէ համաձայնության ստացմանը։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է միայն վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ Համաձայնեցված հայտարարագրով վարորդները գործնականում կարող են ոչ ավելի, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը եւ վերականգնել ճանապարհի երթեւեկելի մասը՝ այդպիսով վթարի հետեւանքով չստեղծելով ավելորդ խցանումներ»,- ասված է հաղորդագրությունում:Համաձայնեցված հայտարարագրով հնարավոր է գրանցել հետեւյալ պայմաններին բավարարող ավտովթարները՝1. Ավտովթարում ներգրավված է միայն երկու ավտոմեքենա, որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,2. Ավտովթարի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին,3. Ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է վթարում իր մեղավորությունը,4․ Տուժող վարորդի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100 000 դրամը: Նման պայմաններին բավարարող վթարների դեպքում վարորդները՝1. Որեւէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարահանում (տեսանկարահանում) են վթարում ներգրավված ավտոմեքենաները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ավտոմեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը եւ վթարի հետեւանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։ Այսինքն` առնվազն մեկ լուսանկարում (կադրում) պետք է արտացոլված լինեն վթարված երկու ավտոմեքենաները միաժամանակ:2. Լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը եւ ստորագրում այն: 3. Հայտարարագիրը ստորագրելուց անմիջապես հետո ազատում են ճանապարհի երթեւեկելի մասը, որպեսզի չստեղծեն վթարով պայմանավորված խցանումներ: 4. Ճանապարհի երթեւեկելի մասը վերականգնելուց հետո, բայց ոչ ուշ, քան վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում, մեղավոր վարորդն իր վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղի ունեցած վթարի մասին տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ պատասխանելով վերջինի հարցադրումներին, որոնք կարող են վերաբերել բացառապես համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությանը։ 5. Ապահովագրական ընկերությանը հեռախոսով տեղեկացնելուց հետո իրենց մեքենաներով հեռանում են վթարի վայրից։Համաձայնեցված հայտարարագրով վթարների ինքնուրույն գրանցման եւ դրանով հատուցումների ստացման այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:ՀՀ կառավարության նույն որոշմամբ նախատեսվել է համաձայնեցված հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով (բջջային հավելվածով) լրացնելու եւ ավտովթարը գրանցելու նոր հնարավորություն, որի ներդրման մասին բյուրոն լրացուցիչ կիրազեկի առաջիկա ամիսներին։ Tweet Դիտում՝ 6823