ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է խնայողությունների շաբաթ

28.10.2019 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ակցիա
Ամեն տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված տարբեր միջոցառումների, ինչի կապակցությամբ առաջարկում է իր հաճախորդներին ձեւակերպել ավանդներ ավելի բարձր տոկոսադրույքներով՝ դրանով իսկ մեծացնելով հաճախորդների հետաքրքրությունը խնայողական պրոդուկտների նկատմամբ:

Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նոր ավանդային ակցիա:

«Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկում 1 տարի ժամկետով դրամով ավանդ ձեւակերպելու դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա ստանալ բարձր՝ տարեկան 10% տոկոսադրույք:

Ակցիայի ավարտին այն հաճախորդները, որոնք ակցիայի ընթացքում բարձր տոկոսադրույքներով կձեւակերպեն 9 ամիս եւ ավելի ժամկետով ավանդներ, հնարավորություն կստանան շահելու խաղարկվող 3 IPhone 11 Pro-ներից մեկը:

Ակցիայի ավարտին բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղի կունենա առցանց վիճակահանություն, որի ընթացքում կորոշվեն IPhone 11 Pro շահած 3 հաջողակները:

Բանկի հաճախորդների հարմարավետության համար ավանդ կարելի է բացել նաեւ Վիդեո Բանկ ծառայության միջոցով, ինչը հնարավորություն է տալիս կատարել բանկային գործարքներ՝ առանց բանկ այցելելու: Ձեւակերպելով ավանդ հաճախորդը նաեւ կստանա անվճար MasterCard Gold քարտ՝ ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5592
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW