ԱԶԲ-Հայաստան համագործակցությունը շարունակվում է
25.10.2019 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն



«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այն առաջնային ուղղությունները, որոնց մասով կարող ենք մաքսիմալացնել մեր ներուժային աջակցությունը եւ ակնկալում ենք կառավարության հետ փոխադարձ համագործակցության միջոցով թիրախավորել առաջնահերթությունները եւ ֆինանսավորման հիմնական հնարավոր ուղղությունները»,- ասել է Պաոլո Սպանտիգատին:
«ԱԶԲ-ն՝ որպես խոշոր ֆինանսական հաստատություններից մեկը, աջակցում է կառավարության ծրագրերի իրականացմանը եւ ներկայում առավելապես ներգրավված է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում։ Այս համատեքստում նաեւ կարեւոր է շարունակել քննարկումները մասնավոր հատածի ֆինանսավորման հնարավորությունների ձեւավորման ուղղությամբ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ մասնավոր հատվածի հանդեպ բանկի հետաքրքրության մեծացումը թույլ կտա վեր հանել երկրում ինստիտուցիոնալ զարգացման, բաժնետիրական ընկերությունների օրենսդրական կարգավորման հետ կապված խնդիրները՝ ֆինանսական աջակցության երաշխիքների եւ ներդրումների ներգրավման տեսանկյունից։
Նա կարեւորել է նաեւ երկրում կապիտալի շուկայի, հանրային ներդրումների կառավարման համակարգի եւ ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: