Երեւանում նոյեմբերի 12-13-ը կանցկացվի «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին: Ֆորումը կազմակերպում է ՀՀ կառավարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ու «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ։ ««Անտիկոնտրաֆակտ» ֆորումը ԵԱՏՄ շրջանակում դառել է քննարկումների կենտրոնական հարթակ, որտեղ միության անդամ երկրների գերատեսչությունների ներկայացուցիչները, խոշոր կազմակերպությունների ղեկավարներն ու ոլորտի առաջատարները, գիտության ու հասարակության ներկայացուցիչները հնարավորություն են ստանում քննարկելու շուկաների արդյունաբերական արտադրանքն ապօրինի շրջանառության, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը վերաբերող հարցեր, հաստատել կառուցողական երկխոսություն, մշակել համատեղ լուծումներ՝ ապրանքների ու ծառայությունների քաղաքակիրթ շուկա ձեւավորելու համար»,- նշված է ֆորումի կայքում։ «Անտիկոնտրաֆակտ-2019» 7-րդ միջազգային համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է այս հղումով։ Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Tweet Դիտում՝ 1899