Հայաստան-ԵՄ տնտեսական երկխոսությունը շարունակվում է

23.10.2019 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Անդրեա Վիկտորին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին։

Էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ Տիգրան Խաչատրյանը կարեւորել է ԵՄ-ի հետ համագործակցությունը։

Նախարարը կարեւորել է առաջընթացի ապահովման գործում փորձառու եւ պրոֆեսիոնալ մասնագետների դերն առաջիկա անելիքներում եւ բարձր գնահատել խորհրդատվական աջակցության շուրջ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը:

«Փորձագետների նման խումբը մշտապես բարձր հարթակում մեզ եւ ձեզ ֆունկցիոնալ աջակցություն կտրամադրի»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

«Մենք արդեն համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակում, սակայն շատ կարեւոր է հետագա համագործակցության խորացումն ու ամրապնդումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով»,- նշել է Անդրեա Վիկտորինը:
Դիտում՝ 1462

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW