Արթուր Ջավադյանը հանդիպել է ԱՄՀ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի հետ
23.10.2019 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ


ԿԲ հաղորդագրության համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի 2019-ի տարեկան ժողովի վերջին օրը Մհեր Գրիգորյանը եւ Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի հետ։
Հայկական կողմը շնորհավորել է Կրիստալինա Գեորգիեւային ԱՄՀ տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։
Քննարկվել են ներկայում ԱՄՀ հետ համատեղ իրականացվող ծրագրերը, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, տարածաշրջանային հնարավորությունները։
Արթուր Ջավադյանը Կրիստալինա Գեորգիեւային հրավիրել է Հայաստան՝ ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող համաժողովներից մեկին մասնակցելու համար։
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: