ԿԲ-ում քննարկվել է անասնապահության ապահովագրության ներդրումը

23.10.2019 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #KfW #անասնապահություն
ՀՀ Կենտրոնական բանկում, հայ-գերմանական համագործակցության շրջանակում, տեղի է ունեցել «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» թեմայով հանդիպում-քննարկում:

Այն կազմակերպել էր Կենտրոնական բանկը՝ KfW գերմանական զարգացման բանկի եւ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության աջակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ապահովագրական ընկերությունների ղեկավարներ եւ անասնապահության ոլորտի ներկայացուցիչներ:

Քննարկման հիմնական նպատակն էր անասնապահության ապահովագրության ոլորտի միջազգային լավագույն մասնագետների միջոցով պարզել Հայաստանում անասնապահության ապահովագրության ներդրման հնարավորությունները։
Դիտում՝ 1879

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW