Ընտրվելու դեպքում Հայաստանի նախկին նախագահը մտադիր է վերանայել բանկային օրենսդրությունը

07.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Երկրի ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու դեպքում Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր է վերանայել բանկային օրենսդրությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է “Նախընտրական ծրագիր, կամ հանդարտ խոհեր” վերնագրված Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրում:

ՀՀ նախկին նախագահը մասնավորապես առաջարկում է “ընդլայնել Կենտրոնական բանկի Խորհրդի իրավասություններն ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, մեղմացնել նոր բանկերի գրանցման պահանջները, խթանել ներդումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեությունը”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6862

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW