Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» հիմնադրամի նոր կայքը

15.10.2019 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #«Հայաստան» հիմնադրամ
Մեկնարկել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր համագործակցությունը:

Բանկում նշել են, որ հիմնադրամը գործարկել է նոր տեխնոլոգիաներով զինված եւ նորամուծություններով լի նոր կայք, որի միջոցով կատարվելիք առցանց նվիրատվությունները հիմնականում կկատարվեն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի էլեկտրոնային POS-երի միջոցով:

«Մենք շատ ուրախ ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր նախաձեռնության՝ առցանց տիրույթ տեղափոխվելու համար: Դա մեր քաղաքականությանը համահունչ է եւ ավելի արդյունավետ է դարձնում մեր գործընկերությունը: Մասնավորապես, բոլոր վճարումները հիմնականում կկատարվեն մեր էլեկտրոնային POS-երի միջոցով: Պետք է նշեմ, որ մենք այսօր Հայաստանում ամենամեծ թվով POS-երն ենք սպասարկում եւ ուրախ ենք առցանց տիրույթում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության համար: Հավատարիմ մնալով մեր քաղաքականությանը, մենք մեր ստացած բոլոր միջնորդավճարները փոխանցելու ենք համահայկական հիմնադրամի համատեղ հաշվին, որտեղ ձեւավորված միջոցների տնօրինումը իրականացվում է համատեղ համաձայնությամբ: Ուրախալի է նաեւ, որ իրականացվելիք ծրագրերը նոր կայքի միջոցով կլինեն ավելի թափանցիկ, ավելի կառավարելի: Նաեւ մեր հաճախորդները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ բարեգործություն են անում, իսկ մեր «Visa Բարերար» քարտերով ցանկացած վճարում կատարելու դեպքում հաճախորդը ավտոմատ դառնում է բարերար: Հաճախորդը որեւէ լրացուցիչ գումար չի վճարում, այլ՝ գործարքի համար վճարում է այնքան, որքան պետք է վճարվի տվյալ ապրանքի կամ ծառայության դիմաց, իսկ մենք արդեն մեր եկամուտներից որոշակի մաս փոխանցում ենք համահայկական հիմնադրամի մեր համատեղ հաշվին, որի միջոցով հետագայում իրականացվում են ծրագրեր: Սա մի նախաձեռնություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարեգործ դառնալ»,-ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի բիզնես գործառույթների համակարգման գծով տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Շնորհակալ ենք մեր գործընկեր Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին: Համատեղ համագործակցության արդյունքում մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական «Visa Բարերար» քարտը, որի շնորհիվ ձեւավորված միջոցներով իրականացրել ենք բարեգործական մի շարք ծրագրեր: Այժմ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Visa, Mastercard, American Express եւ ARCA քարտերով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում ցանկացած նվիրատվություն կատարելու դեպքում բանկն իր ստացած եկամուտներից գումար կփոխանցի «Visa Բարերար»-ի հատուկ հաշվեհամարին: Հույս ունեմ, որ այս ձեւաչափով եւս մենք կկարողանանք բավականաչափ միջոցներ կուտակել եւ իրականացնել բարեգործական մի շարք ծրագրեր»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է 2012-ին՝ համատեղ թողարկելով Հայաստանում առաջին բարեգործական՝ «Visa Բարերար» քարտը:
Դիտում՝ 1953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW