Յունիբանկը թարմացրել է մոբայլ հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով «նոր հնարավորություններ բանկից դուրս արագ ու հարմարավետ սպասարկվելու համար»: Բանկում նշել են, որ հաճախորդներին արդեն հասանելի է գործարքները կրկնելու գործառույթը, որը հնարավորություն է տալիս մեկ-երկու հպումով կատարել վճարումները: Բացի այդ, հավելվածում ավելացել են նոր ծառայություններ. անմիջապես հեռախոսից կարելի է կատարել Յունիստրիմ փոխանցումներ, ինչպես նաեւ ստուգել կենսաթոշակային հաշվի մնացորդը: «Այսօր ժամանակակից բանկը պարտավոր է հաճախորդին առաջարկել իր հաշիվների շուրջօրյա կառավարման հնարավորություն եւ չսահմանափակել բանկային սպասարկումը մասնաճյուղերի տարածքում: Ինչի՞ համար ենք մենք հաճախ բանկ այցելում: Որպեսզի մարենք վարկերը, կատարենք փոխանցումներ, համալրենք ավանդը կամ էլ կատարենք վճարումներ, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների համար: Բոլոր նշված գործարքները կարելի է կատարել առանց տնից դուրս գալու՝ ձեր հեռախոսում ընդամենը մի քանի կոճակ սեղմելով: Մենք կշարունակենք մոբայլ հավելվածի զարգացումը` հիմնվելով մեր հաճախորդների կարծիքների եւ նախասիրությունների վրա»,- ասել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը: Հաճախորդների պահանջարկը ՅունիՄոբայլ հավելվածի նկատմամբ գնալով աճում է: Այս տարի հավելվածից օգտվող հաճախորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է գրեթե երեք անգամ: Յունիբանկի մոբայլ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի 51 մասնաճյուղերից որեւիցե մեկը եւ դիմում ներկայացնել: Ծառայությունը տրամադրվում է անվճար: Հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ PlayMarket-ից: Tweet Դիտում՝ 8393