ՀՊՏՀ աշխատակիցները հանդես են եկել հայտարարությամբ

10.10.2019 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք աշխատակիցներ հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով համալսարանի ղեկավարությանը:

Հայտարարությանը միացել են բուհի պրոֆեսորադասախոսական եւ վարչական ստորաբաժանումների ավելի քան 350 աշխատակիցներ, այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները:

Նախաձեռնող խմբի հայտարարությունը ներկայացված է ստորեւ.

«Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն թվականի սեպտեմբերի 4-ին համալսարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովում արձանագրեցինք եւ վերահաստատում ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության շուրջ: Հավաստիացնում ենք, որ ՀՊՏՀ-ում իրական կրթական բարեփոխումներն անկասելի են եւ հետեւողականորեն կյանքի են կոչվելու:

Դատապարտում ենք համալսարանի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ շարունակաբար հրահրվող հրապարակումները, որոնք էականորեն ազդում են գիտակրթական գործընթացների պատշաճ կազմակերպման վրա:

Կոչ ենք անում եւ հորդորում բոլոր շահառուներին, զանգվածային լրատվության միջոցներին եւ բոլոր նրանց, ովքեր կարեւորում են բարեփոխումների ընթացքը, ձեռնպահ մնալ մեր համալսարանը շարունակաբար ցնցումների ենթարկելու անընդունելի եւ ապակառուցողական գործելաոճից»:
Դիտում՝ 6378
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW