Քննարկվել է ԵԱՏՄ եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը

10.10.2019 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ԵԱՏՄ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 8-9-ը Կահիրեում մասնակցել է «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին եւ Աֆրիկյան տնտեսական համաժողովին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է 15 երկրից ավելի քան 100 ընկերություն։

Ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաեւ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին առնչվող հարցեր։

Կարեւորվել է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։
Դիտում՝ 1478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW