Գինու տոն Արենիում՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ

10.10.2019 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արենի #գինի #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
Հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրն արդեն 11-րդ անգամ անցկացվել է «Արենի գինու փառատոնը», որի հովանավորն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն էր:

«Գյուղի ամբողջ երկայնքով տեղի բնակիչներն ու գինեգործները ներկայացնում ու հյուրասիրում են իրենց պատրաստած գինիները: Հարյուրավոր զբոսաշրջիկները վայելում են տոնական օրվա ամեն մի ակնթարթը»,- ասված է հաղորդագրությունում:

«Այս տարի գարնանը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հովանավորն էր «Երեւանի գինու օրեր»-ի, իսկ հիմա պատիվ ունենք հովանավորը լինելու Արենիում կազմակերպվող այս տոնակատարությանը: Մեր հիմնական նպատակն է օժանդակել արտադրողներին, վերամշակողներին, ընդհանրապես՝ փոքր եւ միջին բիզնեսին: Այս ուղղությունը մեզ համար շատ կարեւոր է: Արդեն 4 տարի է, որ ՓՄՁ-ների համար կազմակերպում ենք անվճար դասընթացներ եւ դրանցից մի մասը վերաբերում է տուրիզմի ոլորտին՝ մասնավորապես հյուրատնային բիզնեսին: Նրանց ենք փոխանցում միջազգային փորձ՝ տեղայնացված միջազգային փորձ, եւ փորձում ենք օժանդակել այդ կազմակերպություններին՝ ավելի լավ կազմակերպելու իրենց բիզնեսը, ավելի լավ մենեջմենթ անելու, ավելի լավ HR քաղաքականություն վարելու, ավելի լավ մարքեթինգ անելու եւ ընդհանրապես՝ ավելի լավ բիզնես ունենալու համար: Մենք հավատում ենք, որ փոքր եւ միջին բիզնեսը մեր տնտեսության հիմնասյուններից մեկն է եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսին կարողանանք տալ լավագույն փորձը, որը որ կուտակվել է ամբողջ աշխարհում»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Յուրաքանչյուր տարի Արենի գինու փառատոնին մասնակցողների թիվը զգալիորեն աճում է. այս տարին եւս բացառություն չէ: Փառատոնի շնորհիվ միջազգային եւ ներքին զբոսաշրջային շուկայում Արենին հայտնի է որպես գինեգործության հնագույն օրրան եւ գրավիչ զբոսավայր:

Դիտում՝ 1697
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW