Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենին

08.10.2019 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Օլեգ Բելոզյորով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին եւ դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման եւ  ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին:  

Նիկոլ Փաշինյանը եւ Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաեւ Սեւ ծովով դեպի Ռուսաստան բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ:
Դիտում՝ 1392

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW