Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է նորարարության օրակարգը

07.10.2019 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Օլգա Մեմեդովիչ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության Առեւտրի, ներդրումների եւ նորարարությունների վարչության գործարար միջավայրի, կլաստերի եւ նորարարությունների բաժնի ղեկավար Օլգա Մեմեդովիչն այսօր քննարկել են նորարարության օրակարգը։

«ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվող բոլոր ծրագրերը մեզ համար կարեւոր նշանակություն ունեն։ Դրանք մեր արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման գործում իրենց էական դերակատարությունն ունեն, մասնավորապես տեքստիլի, կաշվի արտադրության ոլորտում։ Շնորհակալություն ՄԱԱԶԿ-ին այդ աջակցության համար։ Այսօր էլ պատրաստակամ ենք քննարկելու այն բոլոր հնարավորությունները, հատկապես՝ ինովացիայի եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որ մեր շուրջը կուտակված են»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Օլգա Մեմեդովիչը ներկայացրել է իր գործունեությունն անդամ-երկրներում։ Նա ընդգծել է թվային փոխակերպման անհրաժեշտությունը եւ արդյունաբերությունում բարձր տեխնոլոգիաների ներմուծման  կարեւորությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով, ինչպես նաեւ համագործակցել նշված ոլորտներում հայեցակարգային փաստաթղթերի մշակման աշխատանքներում։
Դիտում՝ 1599

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW