Սեպտեմբերին սպառողական գներն աճել են 0,2%-ով

04.10.2019 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#սպառողական գներ #ՎԿ
2019թ. սեպտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0,5%, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,2%:

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի հարաբերականորեն կայուն մակարդակ: Չնայած դրան, հանրապետությունում գրանցվել են գնային փոփոխություններ թե՛ աճման, թե՛ նվազման միտումով:
 
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4% գնանկում, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 2,5% գնաճ:

Մրգի ապրանքախմբում տարեկան կտրվածքով գնանկումը կազմել է 1,9%, իսկ օգոստոսի համեմատ՝ 2%:

Մսամթերքի ապրանքախմբում համապատասխան ցուցանիշներն են՝ 1,2% գնանկում եւ 0,1% գնաճ, ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում՝ 2,9% եւ 0,9% գնանկում:

Յուղերն ու ճարպերն անցած տարվա համեմատ էժանացել են 5,8%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,7%-ով:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում էլ արձանագրվել է տարեկան 1,7% եւ ամսական 0,2% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2019թ. սեպտեմբերին անցած տարվա համեմատ գրանցվել է 2,4%, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,4% գնաճ:

Ինչ վերաբերում է բենզինի եւ դիզելային վառելիքի գներին, ապա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 1,9% եւ 5,3% գնանկում, իսկ տարեկան կտրվածքով՝ 6% եւ 5,7% գնանկում:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է սակագների 1,1%, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,2% աճ:
Դիտում՝ 1646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW