ԵԱՏՄ-ում ոսկերչական արտադրանքի տեղաշարժը կպարզեցվի

03.10.2019 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Տիգրան Խաչատրյան
ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքը կարող է իրացվել առանց լրացուցիչ ծախսերի, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որն արժանացել է հավանության։

Համաձայնագրում լրացված դրույթներից մեկի համաձայն՝ ոսկերչական եւ այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լինի լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման:

Համաձայնագիր կպարզեցնի  ոսկերչական եւ այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, միաժամանակ կստեղծի նախադրյալներ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական եւ այլ արտադրատեսակների շարժը վերահսկելու եւ ԵԱՏՄ շուկայում չհաշվառված ու ցածրորակ ոսկերչական ապրանքատեսակների մուտքը սահմանափակելու համար:

Համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացն ավարտված է, հոկտեմբերի 25-ին նախատեսվում է այն ներկայացնել ստորագրման ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։
Դիտում՝ 1537
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW