Քաղաքապետարանը խզել է «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը

03.10.2019 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Մարության #Սանիթեք
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տեղեկացրել է, որ ամբողջությամբ խզել է աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը։

«Ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը»,- տեսաուղերձի միջոցով հայտարարել է քաղաքապետը:



Հոկտեմբերի 2-ին էլ քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ «Սանիթեք»-ին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 մլն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։

«Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլեւս որեւէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,- հայտնել էին քաղաքապետարանում:
Դիտում՝ 7361

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW