ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի բացմանը ասել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունն ապահովելու համար։ «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մենք առավելագույն ջանքեր գործադրեցինք ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաեւ այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրներում տնտեսական աճի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:«Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաեւ Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն միության տնտեսական ներուժը՝ ապահովելով դրա լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլեւ կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը եւ մայրցամաքի տարանցիկ ներուժը»,- հավելել է նա:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «բացի տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էներգետիկ հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր շուկան»: Tweet Դիտում՝ 1148