Ավելի քան 40 արհեստագործ սեպտեմբերի 28-29 Երեւանում մասնակցել է «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին, որն անցկացվում է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում։ Փառատոնն անցկացվում է արդեն երեք տարի։ Արհեստագործները ներկայացրել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը։ «Մենք աջակցում ենք մարզերում բնակվող արհեստագործներին զարգացնելու իրենց գործունեությունը դիտարկելով այն որպես այլընտրանքային եկամտի հիմնական աղբյուր։ Ավելին, մեր այս նախաձեռնությամբ մենք ուզում ենք միահյուսել արհեստագործությունն ու զբոսաշրջությունը՝ հնարավորություն ընձեռելով մեր շահառուներին ունենալու առավել մեծ հանրայնացում եւ գործերի վաճառքի ավելի մեծ հնարավորություն։ Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը մարզերի տնտեսական շարժմանը նոր թափ կարող է հաղորդել»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։«Փառատոնը ցուցադրում է մարզային արհեստն ու տաղանդը երեւանաբնակներին, որտեղ այցելուները կարող են ոչ միայն ծանոթանալ եւ գնել ձեռքի աշխատանքներ, այլեւ ինքնուրույն փորձել սովորել եւ պատրաստել տարատեսակ իրեր»,- ասել է «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը։Փառատոնի ընթացքում կազմակերպվել են նաեւ փայտի փորագրման, ասեղնագործության, կավագործության, գորգագործության դասընթացներ։ Tweet Դիտում՝ 2233