Երեւան, 25 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր ուժը կորցրած է ճանաչել 2004 թ. դեկտեմբերի 30-ին “ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ՓԲԸ-ին տրամադրված կյանքի ապահովագրման արտոնագիրը: ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, խորհրդի այսօրվա նիստում նաեւ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել "Հայաստանի Կենտրոնական բանկում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասին" կարգում, "Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները" կանոնակարգ 2-ում եւ "Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումն ու հրապարակումը" կանոնակարգ 3-ում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6057