IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնն այսուհետ կաշխատի 24/7 ռեժիմով

27.09.2019 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Վարդան Գեւորգյան
IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնն այսուհետ արդեն շուրջօրյա հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից կապվել բանկի հետ եւ ստանալ կոմպետենտ խորհրդատվություն բանկային ամենատարբեր գործառնությունների մասին։  

«Բանկային գործառնությունների վերաբերյալ ժամանակին ստացված տեղեկատվությունը կարող է զերծ պահել մեր հաճախորդներին տարբեր իրավիճակներում ի հայտ եկող խնդիրներից։ Հաշվի առնելով այն, որ հաճախորդների թիվը գնալով աճում է, իսկ բանկը 24/7 ռեժիմով առաջարկում է  մի շարք ծառայություններ, որոնց հետ կապված հարցերին անհրաժեշտ է արագ արձագանքել՝ որոշել ենք Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը դարձնել շուրջօրյա։ Օրինակ, եթե մեր հայրենակիցներին արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով փոխանցվել են գումարներ, ապա նրանք կարող են ոչ աշխատանքային (նաեւ գիշերային) ժամերին հեռախոսազանգերի կենտրոնի միջոցով գումարը փոխանցել իրենց քարտային հաշվին եւ անմիջապես տնօրինել այն ըստ ցանկության։ Բանկի, մատուցվող ծառայությունների, առաջացած խնդիրների հետ կապված ցանկացած հարցով մեր հաճախորդները Հեռախոսազանգերի կենտրոնի հետ կարող են կապ հաստատել օրվա եւ գիշերվա ցանկացած պահին՝ +374 10 59 33 33, 060 27 33 33 հեռախոսահամարներով»,- նշել է բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Վարդան Գեւորգյանը։

IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնը երեկոյան եւ գիշերային ժամերին մատուցում է հետեւյալ ծառայությունները՝

- քարտային հաշիվների բացում, քարտի բացման պատվերների ընդունում,
- քարտի արգելափակում,
- քարտային հաշվի մնացորդների, կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- Online banking-ից օգտվող հաճախորդների սպասարկում՝ նոր գաղտնաբառի տրամադրում, արգելափակում, մուտքերի զրոյացում, իրավասությունների փոփոխություն
- արագ դրամական փոխանցման համակարգերով ստացած գումարի փոխանցում հաճախորդի  քարտային հաշվին:
 
Հեռախոսազանգերի կենտրոնը հաճախորդներին անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում ինչպես հեռախոսով, այնպես էլ բանկի պաշտոնական կայքում գործող live-chat-ի եւ Viber հավելվածի միջոցով։
Դիտում՝ 14768
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW