Հայաստանի բանկերի միությունը ֆինանսական գրագիտության մրցույթ է հայտարարել
27.09.2019 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի բանկերի միություն


Միությունում նշել են, որ «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների եւ տեսահոլովակների մրցույթը նախատեսված է ՀՀ բոլոր ավագ դպրոցների եւ վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների սաների համար:
«Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթը կազմակերպվում է տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների (պետական եւ մասնավոր) տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների/բաժինների ավարտական կուրսերի ուսանողները:
Ներկայացված աշխատանքները կգնահատեն Հայաստանի բանկերի միության ձեւավորած մասնագիտական հանձնախմբերը:
Լավագույն արդյունքներ ունեցող մասնակիցները կխրախուսվեն հատուկ մրցանակներով, նվերներով եւ հավաստագրերով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: