ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի ԿԲ պատվիրակությանը
26.09.2019 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկում նշել են, որ աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի 20 ներկայացուցիչներ, որոնք հանդիպել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներին եւ փոխանակվել աշխատանքային փորձով:
Պատվիրակությունը ծանոթացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային գործընթացներին եւ կառուցվածքին, այցելել Գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաեւ բանկի մասնաճյուղեր եւ ծանոթացել Կոնտակտային կենտրոնի աշխատանքներին:
Հանդիպումների ընթացքում՝ կազմակերպված ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, Հայաստանի եւ Ուզբեկստանի գործընկերները կիսվել են գաղափարներով, գիտելիքներով եւ երկու երկրների բանկային շուկաների առանձնահատկություններով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: