Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը փոխանցվեց պետությանը

26.09.2019 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գոլդեն Փելիս»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն ընդունելու մասին որոշման նախագիծը։

Որոշմամբ նախատեսվում է ընդունել 11.06.2019թ. դրությամբ 7 535 889 000 դրամ գնահատված շուկայական արժեքով 19 758 քմ մակերեսով շենք-շինությունները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1,38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը։

Գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։ 
Դիտում՝ 2848

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW