ՀԿԵ-ն ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգ է գործարկել

26.09.2019 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Հարավկովկասյան երկաթուղի
Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) սեպտեմբերի 25-ից Էջմիածին-Մասիս հատվածում սկսել է ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգի շահագործումը:

ՀԿԵ-ում նշել են, որ երթեւեկության կարգավորման նման համակարգը Հայաստանի երկաթուղում գործարկվում է առաջին անգամ:

Մինչեւ տարեվերջ Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքի երթուղում կգործարկվեն եւս երեք նման համակարգեր՝ Աղին-Անի, Արտենի-Արագած եւ Արտենի-Քարակերտ հատվածներում:

Ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգերը համալրված են գծի հատուկ ցուցիչներով եւ լուսադիոդային լուսացույցներով, որոնք թույլ են տալիս հսկել երթեւեկությունը չպահպանվող գծանցներում:

ՀԿԵ Ավտոմատիկայի, հեռամեխանիկայի եւ կապի ձեռնարկության պետ Սամվել Խաչատրյանը նշել է, որ երկաթուղում նախատեսվում է գործարկել եւս 11 նման համակարգ, իսկ ընթացիկ տարում գործարկվող 4 համակարգերին ուղղվել է մոտ 100 մլն դրամ:
Դիտում՝ 5669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW