ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ակցիա, որի շրջանակում իր հաճախորդներին տրամադրում է Mastercard Gold քարտեր՝ Mastercard Standard քարտերի սակագներով:Բանկում նշել են, որ ակցիան կտեւի մինչեւ 30.10.2019թ: «Ակցիայի ընթացքում կարող եք ստանալ նոր, բարձր դասի Mastercard Gold քարտ՝ ավելի ցածր դասի քարտի սակագներով:Ակցիան հնարավորություն կտա ինչպես պոտենցիալ, այնպես էլ գործող քարտապաններին (նաեւ քարտի վերաթողարկման դեպքում) ստանալ Mastercard Gold քարտեր՝ 5 900 դրամ տարեկան սպասարկման միջնորդավճարով՝ 25 000 դրամ գործող միջնորդավճարի փոխարեն, կամ 590 դրամ ամսական սպասարկման միջնորդավճարով՝ գործող 2 500 դրամի փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում ներկայացրել են Mastercard քարտերի առավելություններն ու հնարավորությունները.- ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատում են ոչ միայն չիպային կրիչներով, այլեւ «անհպում» տեխնոլոգիայով, որը, ի տարբերություն մագնիսական ժապավենով քարտերի, ապահովում է անվտանգության ամենաբարձր մակարդակը՝ պաշտպանելով քարտապանի տեղեկատվությունը չարտոնված օգտագործումից: Բացի այդ, իրականացնել անկանխիկ վճարում անհպում քարտով պարզ է, քանի որ Mastercard անհպում կամ paypass տեխնոլոգիայով հագեցած POS-տերմինալները հասանելի են ամբողջ աշխարհում: Ավելին, Mastercard անհպում քարտերով մինչեւ 10 000 դրամ (համարժեք արտարժույթ) արժողությամբ գնումներ կատարելիս չի պահանջվում մուտքագրել PIN-կոդ, ինչի շնորհիվ վճարման գործարքը կատարվում է մի քանի վայրկյանում: - ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բազմարժութային են, ինչը նախատեսում է 4 հիմնական արժույթներով հաշիվների կցում է քարտին՝ դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի:- ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը կարելի է օգտագործել ավելի քան մեկ միլիոն բանկոմատներում եւ կատարել անկանխիկ վճարումներ աշխարհի ավելի քան 32 միլիոն առեւտրի ու սպասարկման կետերում: Tweet Դիտում՝ 5900