IDBank-ի Աբովյանի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
25.09.2019 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank




Բանկում նշել են, որ «ինչպես նորաբաց մյուս մասնաճյուղերում, Աբովյանի մասնաճյուղում եւս թե՛ դիզայնը, թե՛ տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս վայելել լիարժեք, բարձրորակ սպասարկման առավելությունները»։
«Աբովյանի մասնաճյուղում, բացի ավանդական սպասարկման հարմարավետ ու հաճելի պայմաններից, կգործի IDBanking 24/7 համակարգը, որով հնարավոր է շուրջօրյա օգտվել 200+ ծառայություններից՝ կատարել կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, վարկի մարում, կոմունալ վճարումներ եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:
Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էր բանկի ղեկավար կազմը, ԿԲ ներկայացուցիչներ, Աբովյանի քաղաքապետը, բիզնեսմեններ ու հաճախորդներ:
Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ նորարար դիզայնն ու ծառայությունների հասանելիությունը էլ ավելի կամրապնդեն կապը հաճախորդների հետ։
«Մենք վստահ ենք, որ մեր հաճախորդներն արժանի են լավագույնին՝ սպասարկման լավագույն պայմաններին, լավագույն պայմաններով պրոդուկտների եւ, իհարկե, լավագույն սպասարկման։ Բանկը շարունակաբար կատարելագործում է իր մասնաճյուղային ցանցը՝ զուգահեռ առաջարկելով ներկայիս շուկայի կողմից թելադրվող ամենաժամանակակից պրոդուկտները։ Աբովյանի մասնաճյուղում մեր հաճախորդները կարող են օգտվել բոլոր ծառայություններից, որոնք կատարելագործելու համար մենք մշտապես հաշվի ենք առնում հաճախորդների առաջարկներն ու նկատառումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:
«Բանկը շարունակում է մասնաճյուղերի արդիականացման ծրագիրը՝ հաճախորդներին մատուցելով ժամանակակից, հարմարավետ լուծումներ»,- ամփոփել են բանկում։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: