Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաեւ առցանց: Երեւանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:Թբիլիսիից Երեւան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:Ուղեւորության տեւողությունը կազմում է 10 ժամ 20 րոպե:Տոմսերի գները տատանվում են 9 335 դրամից (պլացկարտում վերեւի տեղի համար) մինչեւ 19 685 դրամ (ննջավագոնում մեկ տեղի համար): Tweet Դիտում՝ 2843