Հայբիզնեսբանկի աջակցությամբ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրում տեղի է ունեցել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը: Բանկում նշել են, որ համերգի ընթացքում հայկական ավանդական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներով հանդես են եկել «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը եւ այլ երաժիշտներ։«Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից եւ արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ:Այս համերգը հանրությանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելու բացառիկ հնարավորությունից զատ, Հայաստանում զարգացող արվեստի միտումները ներկայացնելու հրաշալի հնարավորություն էր: Համերգի հիմքում ընկած է անցյալի եւ ներկայի միջեւ կամուրջ կառուցելու գաղափարը, վերաիմաստավորելու հայկական ավանդական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ:Հայբիզնեսբանկը մշտապես կարեւորել է մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները՝ աջակցելով դրանք սերնդեսերունդ փոխանցելու նպատակ ունեցող միջոցառումներին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1264