IDBank-ը մասնակցել է «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» ծրագրին

20.09.2019 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Տաթեւիկ Վարդեւանյան
Հայաստանի Բանկերի միության «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» ծրագրի շրջանակում IDBank-ն Անգլիական այգում անցկացրել է «Վճարային քարտեր, դրանց կիրառելիությունը» թեմայով ինտերակտիվ դասախոսություն։

Բանկի թվային ուղիներով վաճառքների բաժնի ղեկավար Հրաչյա Պապիկյանն ու մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանն ուսանողներին են ներկայացրել վճարային քարտերի տեսակները, դրանց կիրառման նպատակահարմարությունն այս կամ այն դեպքում, տվյալ շուկայի զարգացման միտումներն աշխարհում եւ Հայաստանում։

Բանախոսները պատասխանել են նաեւ ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Այնուհետեւ խաղարկություն է անցկացվել. հաղթողը ստացել է IDBank-ի հատուկ մրցանակ,  դասախոսության բոլոր մասնակիցներն էլ՝ հուշանվերներ։

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ բանկը մեծ կարեւորություն է տալիս կրթությանը, որը IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկն է.

«Ֆինանսները, առհասարակ, այն ոլորտն է, որից պետք է գլուխ հանել․սկսած անձնական բյուջեի պլանավորումից մինչեւ բանկային գործարքներ՝ ժամանակակից աշխարհում մեզնից յուրաքանչյուրն ուզի, թե ոչ կյանքի որոշակի փուլում առնչվում է այս ոլորտին։ Կարող է թվալ, թե դա յուրաքանչյուր անձի գործն է՝ կհասկանա՞, թե ինչ գործարք է անում, թե ոչ, կկարողանա՞ ճիշտ պլանավորել վարկ վերցնելու կամ ավանդ ներդնելու գործարքը, բայց՝ ոչ։ IDBank-ը շահագրգռված է ունենալ գրագետ հաճախորդ, ով տալիս է ճիշտ, իրեն օգտակար հարցադրումներ եւ ստանում սպառիչ պատասխաններ։ Այս համատեքստում IDBank-ը՝ իր մասնագետներով, ռեսուրսներով պատրաստ է ամեն կերպ աջակցել բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանն ու հավելել, որ նման նախաձեռնությունները  շարունակական են լինելու։

IDBank-ում հիշեցրել են, որ բանկը 5 ուսանողի շնորհել է 1-ական մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար, արդեն 2-րդ փուլով անցկացնում է «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագիրը, որով ավարտական կուրսի ուսանողները հնարավորություն են ստանում բանկում երկամսյա դասընթացն անցնելուց հետո դառնալ բանկի աշխատակից։

Բանկը նաեւ միացել է World Vision Armenia բարեգործական կազմակերպության «Դպրոցի ճամփան» նախաձեռնությանը, որի նպատակն է անապահով ընտանիքների երեխաներին ապահովել դպրոցական հագուստով եւ առաջին անհրաժեշտության դպրոցական պարագաներով։
Դիտում՝ 13429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW