Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող «EFSE MEETING 2019» համաժողովին: Բանկում նշել են, որ միջազգային ֆինանսական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչների ու ներդրողների քննարկման առարկան եղել է միկրո եւ փոքր ձեռնարկությունների զարգացման հեռանկարները: Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարների եւ բանկի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ոչ ֆինանսական ծառայությունների մասին: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ներին ֆինանսական ծառայություններ տրամադրելուց բացի, արդեն 5 տարի է, որ մատուցում է նաեւ ոչ ֆինանսական ծառայություններ: Բանկն այժմ 13 տարբեր թեմաներով անվճար դասընթացներ է իրականացնում՝ օգնելով ՓՄՁ-ներին բարելավել իրենց բիզնեսի կառավարումը, խթանել վաճառքները, ավելի արդյունավետ դարձնել մարքեթինգային գործողություններն ու առհասարակ՝ օգնում է նրանց իրենց բիզնեսում ձեւավորել կառավարման նոր մշակույթ: Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների վստահությունը եւ հպարտ ենք նրանց բոլոր ձեռքբերումներով»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով: Tweet Դիտում՝ 1873